Հարցազրույց

«Հրապարակ». Վաղը հիվանդանոցից դուրս եկա, ես էլ եմ մասնակցելու պայքարին

«Հրապարակ». Վաղը հիվանդանոցից դուրս եկա, ես էլ եմ մասնակցելու պայքարին

Հարցազրույց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հետ

- Պարոն Աղաբաբյան, Արցախի փրկության օրակարգով մոտ մեկ շաբաթ է՝ Ազատության հրապարակը վերածվել է պայքարի օջախի, այնտեղ նստացույց է անում ԱԱԾ նախկին տնօրեն, խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 44-օրյա պատերազմի մասնակից տղաներն են հացադուլ անում, «5165» շարժումը, պատերազմում զոհվածների ծնողներն են հայտարարել, որ միանում են, որտե՞ղ է ԲՀԿ-ն, ձեր օրակարգում Արցախի փրկության համար պայքար չկա՞։

- Ես իմ տեղը ինչ պետք է, անում եմ ու կանեմ։

- Ի՞նչ եք անում։

- Ամեն օր մարդկանց հետ եմ հանդիպում։

- Իսկ այդ հանդիպումներն ի՞նչ նպատակ ունեն։

- Դե, բացատրական աշխատանքներ եմ տանում։ Բացատրում եմ, որ հասկանան իրավիճակը, հետո ինչ կանեն, թող անեն։

- Այսինքն՝ մտահոգված եք այսօրվա վիճակով։

- Այսօրվանը ո՞րն է, չորս տարի է՝ այս վիճակն է, նո՞ր է սկսվել, ինչի։

- Նկատի ունեի` Արցախի շուրջ զարգացումներով․․․

- 18 թվից էլ էդ պրոբլեմը սկսվել է։

- Փաստորեն, զղջում եք, որ հեղափոխությանը ջուր եք հասցրել։

- Լավ, էլի, մի վերադարձեք մանրուքներին։

- Լավ, չվերադառնանք` մեր օրերից խոսենք․ եթե համարում եք, որ այս իրավիճակը չորս տարի է՝ շարունակվում է, ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում Ազատության հրապարակի պայքարին։

- Ես վաղը հիվանդանոցից դուրս եկա, ես էլ եմ մասնակցելու էդ պայքարին։

- Իսկ ձեր կուսակցությո՞ւնը։

- Եթե  հրապարակում ասվում է, որ կուսակցական պայքար չկա այստեղ, էլ ի՞նչ կուսակցություն եք ուզում սարքել։

- Տանը նստա՞ծ եք աջակցում, ձեր կուսակցության անդամներից որեւէ մեկին չենք տեսել Ազատության հրապարակում։

- Ո՞նց չեք տեսել, կարո՞ղ ա չեմ գնացել, ես դեռ առաջին հանրահավաքից եմ ներկա եղել։

- Իսկ մյուսնե՞րը։

- Ես իմ մասին եմ խոսում, ես կանգնած եմ, ու շատ-շատերն են կանգնած։

- Շատ-շատերի մեջ Գագիկ Ծառուկյանն է՞լ է մտնում։

- Ես ասում եմ, որ իմ մասին կարող եմ խոսել, Դուք էլի կուսակցականացնում եք։

- ԲՀԿ-ն հիմա ընդդիմությո՞ւն է, «Լուսավոր Հայաստանը», օրինակ, ասում է՝ նայած թե որ հարցում ենք ընդդիմադիր։

- Էս ի՞նչ զուգահեռներ եք տանում։

- Վիրավորվեցի՞ք։

- Դուք հիմա ուզում եք հոդված սարքեք՝ «վիրավորվեցի՞ք», ես ի՞նչ գործ ունեմ ուրիշների հետ, տասը հատ ուրիշի անուն եք տալիս, ես անհատ եմ ու վերջ։

- ԲՀԿ-ից դո՞ւրս եք եկել։

- Ոչ, ի՞նչ կապ ունի երկրի համար․․․ ԲՀԿ-ն ինչի չի՞ պայքարում։

- Ինչպե՞ս է պայքարում։ Գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանն է տեղադրում։

- Մեկը մյուսի հետ մի կապեք, դե եկեք հաց չուտենք, էլի, էդ պայքարի հետ կապ չունի։ Չե՞ք հասկանում, որ ամեն մեկն իր նշանակությունն ունի։ Դրանով էլ ազգի միասնականության խնդիրն է լուծում։

- Իսկ ո՞րն է ավելի կարեւոր՝ արձան դնե՞լը, թե՞ փողոցում պայքարելը։

- Դրանք տարբեր հարցեր են, մեկը մյուսով չի փոխարինվում։ Արցախի փրկությունը միլիոն հարցերից կարեւոր է, ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image