Տիգրան Առաքելյանը կալանավորվել է
Երեկ՝ հուլիսի 27-ին կալանավորվել է ՀԱԿ նախկին գործիչ Տիգրան Առաքելյանը։ Կալանքի միջնորդությունը բավարարող դատավորը Սևակ Համբարձումյանն է եղել։ Հիշեցնենք, 1 ամիս առաջ դատարանը մերժել էր Առաքելյանին կալանավորելու ՔԿ քննիչների միջնորդությունը։ Հունիսի 28-ից նա տնային կալանքի տակ էր։ Տիգրան Առաքելյանը հանրային հետապնդման է ենթարկվում 2015 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում է շորթման համար։ Այս գործը ժամանակին հարուցվել էր Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ն։ Սակայն քանի որ չկար ոչ շորթողը, ոչ շորթվողը, իսկ միակ ապացույցը Տիգրան Առաքելյանի մոտ հայտնաբերված կրիչն էր՝ ինտիմ խոսակցությունների ձայնագրությամբ, քննչական մարմինը անբավարար համարեց ապացույցները, և հետապնդումը դադարեցվեց։
Տիգրան Առաքելյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք՝ մոտ 1 ամիս առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որում պնդում էր, որ խոշտանգումների է ենթարկվել անձմաբ Քննչական կոմիտեի ղեկավարի և Երևանի քննչական վարչության պետի կողմից։ Տեսանյութը լայն տարածում էր գտել, և 30-ից ավելի իրավապաշտպաններ դատապարտեցին Տիգրան Առաքելյանի նկատմամբ իրականացված խոշտանգումները։ ԱԱԾ-ում դրանց վերաբերյալ քրեական գործ հարուցվեց։ Մեր տեղեկություններով, կա դատաբժշկական եզրակացութուն, որով Առաքելյանի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ։
ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվել են էլեկտրաշոկերի հետքեր։ Առաքելյանի հարազատները մտավախություն ունեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Մինչ այս պահը Տիգրան Առաքելյանի կալանավորման մասին լուրը պաշտոնապես ճշտել չի հաջողվել։ Սպասում ենք Քննչական կոմիտեի պարզաբանումներին։
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանն անցնում է նաեւ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի եւ Արտակ Գալստյանի գործով։
Կարծիքներ