Կասեցրել են Ռուբեն Հայրապետյանի կաթնամթերքի ընկերության գործունեությունը

Կասեցրել են Ռուբեն Հայրապետյանի կաթնամթերքի ընկերության գործունեությունը

Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրն այլեւս չի ստանում Հայրապետյանին պատկանող «RR» ընկերության կաթնամթերքը։ Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացրել այս ընկերությունում եւ հայտնաբերել որոշակի խախտումներ, ինչի արդյունքում էլ կասեցրել են ընկերության գործունեությունը։ Նշենք, որ կաթնամթերքը Հայրապետյանն արտադրում էր հիմնականում իր ռեստորանային համալիրի ցանցի համար։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Երեւանում գտնվող «Հարսանաքար» ռեստորանի մենեջեր Գեղամ Վարդանյանն ասաց․ «Մենք տարբեր ընկերություններից ստացել ենք կաթնամթերք, այս պահին չեմ կարող ասել, թե որ ընկերությունից ենք ստանում։ Ես տեղյակ չեմ»։

Նա իր խոսքի ընթացքում նաեւ նշեց, որ ժամանակին այդ ընկերությունից կաթնամթերք ստացել է, ապա հավելեց, որ ընկերությունները տարբեր են, եւ ինքը տեղյակ չէ։

ՍԱՊԾ-ից էլ մեզ փոխանցեցին, որ այս պահին կաթնամթերքի շուկայում վերահսկողություն է ընթանում, եւ իրենք այս փուլում հստակ չեն կարող ասել, թե որ ընկերության գործունեությունն է կասեցվել ստուգումների արդյունքում։