Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին (տեսանյութ)

Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին (տեսանյութ)

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դիլիջանում անցկացված մտքերի երրորդ գագաթնաժողովի ժամանակ խոսում էր ապագայից, ապագայի ծրագրերից: Նա նաև այդ թեմայով կարճ հայտարարությամբ հանդես եկավ: Ելույթից հետո Hraparak.am-ը նրանից հետաքրքրվեց` սահմանային իրավիճակի հետ կապված ի՞նչ կարող է ասել, անհանգստություն կա՞:

«Շատ անհանգստություն կա, բայց մյուս կողմից դա, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության ոլորտում չէ, այլ վերաբերում է կառավարությանը, և ես ուշադիր հետևում եմ»,-ասաց նախագահը:

Այլ հարցերի չպատասխանեց:

Մանրամասն` տեսանյութում