Հայաստանը թեւակոխել է ռեպրեսիաների։ Արցախի մասին տխրահռչակ փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն, ակնհայտորեն, դարձել է սեփական իշխանությունը պահելը եւ այդ նպատակի համար ԱԱԾ-ն լծվել է ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին «փակելու», Փաշինյանի հրաժարականի գործընթացը գլխատելու գործին։ Այն դեպքում, երբ մեր երկիրը կանգնած է ծանր մարտահրավերների առջեւ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելուց բացի, բերման են ենթարկել նաեւ հանրահավաքի ակտիվ մասնակիցներին։ Հանրահավաքի տեսագրությունը դիտելով ԱԱԾ-ականները պարզել են, թե ով ով է եւ մտել են շարքային քաղաքացիների բնակարաններ։ Նույն գիշեր՝ լուսաբացին, օրինակ, հատուկ ջոկատայինները ներխուժել են Արցախի մարտերին կամավորագրված Խաչիկ Հովհաննիսյանի տուն եւ նրան բերման ենթարկել։ Երիտասարդը հանրահավաքին ելույթ է ունեցել տեսախցիկների առաջ ու կոշտ գնահատականներ հնչեցրել Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հասցեին։ «Թքեմ վրեդ Նիկոլ Փաշինյան» գոռում էր նա ու բացատրություն պահանջում, թե ինչու նախապես չեն ասել, որ սա «ավտոմատներով» կռիվ չի ու պետք չի գնալ մսաղացի բաժին դառնալ։ Պատմում էր, որ հոկտեմբերի 8-ին ինքը իր ընկերների ջոկատով մտել է Ջաբրայիլ, բայց մարդ չի եղել։ «Ինչո՞ւ»՝ հարցերի տարափ էր տեղում երիտասարդը, խոսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի եւ Արայիկ Հարությունյանի հայտարարությունների հակասությունների, ինչպես ինքն էր ասում՝ «ստերի» մասին։ Երիտասարդը, պարզվում է, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի փեսան է։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Հուլիսի 13-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդի...
«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է: -...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատաց...
Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճ...
×
❮
❯