Այլ

ԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ. ՌԴ-ի «մատը խա՞ռն է»

ԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ. ՌԴ-ի «մատը խա՞ռն է»

Մոլդովայի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Իգոր Գորգանին մեղադրանք է առաջադրվել պետական ​​դավաճանության մեջ, հայտնում է Մոլդովայի դատախազությունը։

Հունիսի 13-ին դատախազությունը պետական ​​դավաճանության հոդվածով քրեական գործ է հարուցել Գլխավոր շտաբի նախկին պետի նկատմամբ։ 

Պատճառը լրագրողական հետաքննությունից ստացված տեղեկությունն է Գորգանի ենթադրյալ կապերի մասին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության հետ:

Ըստ The Insider-ի՝ նա պարբերաբար զեկուցել է ռուսական հետախուզության աշխատակիցներին Մոլդովայում տիրող քաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև խոսել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների այցերի մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image