«Հրապարակ». Մարիամ Փաշինյանի ծավալուն նախագիծը՝ WCIT 2019-ում

«Հրապարակ». Մարիամ Փաշինյանի ծավալուն նախագիծը՝ WCIT 2019-ում

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը «Դիջիթեյն» ընկերության (Տոտո գեյմինգ) դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ:

Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է։ 1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է այնքան հաջողությունների հասնել, որ նրան նման պատասխանատու աշխատանք են վստահել:

Մարիամը երեկ ՏՏ համաժողովից նկարներ էր տեղադրել, ծրագրի մակետին կից գրառում արել՝ «Վերջապես»: Հիշեցնենք, որ Մ․ Փաշինյանը զուգահեռաբար զբաղվում է նաեւ «Հայկական ժամանակ» թերթով եւ ակտիվորեն գրառումներ անում իր ֆեյսբուքյան էջում: