«Հրապարակ». «Իմ քայլում» դեռ չեն սերտել ԱԺ-ի տեխնիկական պարզագույն հմտությունները

«Հրապարակ». «Իմ քայլում» դեռ չեն սերտել ԱԺ-ի տեխնիկական պարզագույն հմտությունները

Անփորձ իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել՝ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում յուրացնել տեխնիկական պարզագույն գրանցվել-քվեարկելու հմտությունները։ Երեկ այդ «բարդ» աշխատանքի նրբությունները մեկ անգամ եւս բացատրելու համար «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել։

ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում  պատգամավորներին կրկին բացատրել են, թե ինչպես պետք է գրանցվեն՝ հարցեր տալու, ելույթներ ունենալու համար, որ ցուցատախտակի վրա իրար ետեւից իշխանականների անունները չգրանցվեն, ու հնարավորություն առաջանա նաեւ ընթացքում հակադարձելու ընդդիմադիրների ելույթներին։