Ավարտվել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Հրապարակը փորձել է ճշտել, թե ինչ պատճառով չի ծառայել նա բանակում, վերջինս պատասխանել է, որ հարցի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ուստի չի պատասխանի հարցին՝ խորհուրդ տալով դիմել զինկոմիսարիատ:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին է: 26 տարեկան է, աշխատում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում:
Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում