Ինչ հիվանդություն ունի արդարադատության նորանշանակ նախարարը

ՀՀ արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Լուսինե Մարտիրոսյան

Հաշվի առնելով օրեր առաջ լրատվամիջոցներով տարածված հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի բանակում չծառայելու օրինականության վերաբերյալ, հրապարակում եմ տարիներ առաջ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից պարոն Բադասյանի առողջական վիճակի հետազոտման ամբողջական ակտը:

Ներկայացված բժշկական տեղեկանքները սլայդում։

Հիշեցնենք, որ երիտասարդի հայրը ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանն է, ով նախկինների օրոք եղել էԿազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, այնուհետ՝ ոստիկանության շտաբի պետի տեղակալ։ Նա եղել է ոստիկանության ակունքներում։ Մամուլը նշում է նաև, որ հայրը մասնակցել է 2008թ. մարտի 1-ի առավոտյան անցկացված օպերատիվ միջոցառմանը։

Ու մի բան էլ՝ հազար հատ բժշկի թուղթ էլ ներկայացվի, մեկ է, ամենամեծ բժշկի թուղթը արդարադատության նախարարի հոր պաշտոնն է։ Վեթթինգը պետք է սկսել հենց այդ բժշկական հանձնաժողովներից, ովքեր բոլոր պաշտոնյաների երեխաներին ապահովել են բժշկական  ՛՛օրինական՛՛ փաստաթղթերով։ Զավեշտալի վիճակ է ստեղծվել՝ բոլոր աղքատների տղաները  առողջ են, հարուստների, պաշտոնյաների երեխաները հիվանդ ու տկար։ Երկրի բարձրագույն պաշտոնները ստանձնելուց ու պատասխանատվություն վերցնելուց առողջական ոչ մի բողոք չունեն, իսկ այ բանակում ծառայելուց նրանց ծանրաբեռնվածություն չի կարելի։