Մարգարիտա Գրիգորյանն ու Ռուբեն Ջաղինյանը վաճառո՞ւմ են բնակարանները

Մարգարիտա Գրիգորյանն ու Ռուբեն Ջաղինյանը վաճառո՞ւմ են բնակարանները

Հանրայինի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին հարցրինք՝ ինչ վիճակում է երկու ամիս առաջ Հանրայինի դեմ հարուցված քրեական գործը․ կարճվե՞լ է այն․ «Գործը Հանրայինի դեմ չէր հարուցված․ երկու ամիս առաջ հարուցվել է գործ՝ փաստի առիթով, կան կասկածներ, որի առնչությամբ Հանրայինն ունի մասնակցություն․ քննությունն ընթանում է․ օրենքի տառի համաձայն, չեմ կարող ասել՝ այն ուր  է հասել․ ամենակարեւորը այս ամենում այն է, որ գործը Հանրայնի դեմ հարուցված չէ, այլ Հանրայինը գործով անցնում է մասնակցության մասով»։

Տեսակետ կա, որ այդ գործի հետ կապված դուք եւ Ռուբեն Ջաղինյանը վաճառում եք ձեր բնակարանները․ մասնավորապես դուք՝ Հյուսիսայինի վրա գտնվող ձեր բնաարանը, որպեսզի փակեք այդ գումարները․ «Ինչպես ասում են․ իմ մասին ինֆորմացիան անչափ չափազանցեցված է․ կցանկանայի իմանայիք․ ես ունեմ մեկ բնակարան, որը ոչ միայն Հյուսիսայինում չէ, ավելին՝ ես այն ունեցել եմ մինչեւ Հանրայինում աշխատելը, էլ ավելին՝ ոչ մի կերպ չեմ պատրաստվում այն վաճառել»։