Գազի Ռուբոն աշխատում է «Իմ քայլը» դաշինքից Դավիթ Գեւորգյանի օգտնին

Գազի Ռուբոն աշխատում է  «Իմ քայլը» դաշինքից Դավիթ Գեւորգյանի օգտնին

Ապարանում Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի շրջապատը, մասնավորապես հանրահայտ Գազի Ռուբոն՝ Ռուբեն Հայրապետյանը, որոշ տեղեկություններով, այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Գեւորգյանի օգտին ձայն հավաքելու համար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի գազի վարչության պետը գրեթե ողջ օրն անցկացնում է մարզպետի շտաբում, նույնիսկ աշխատանքային ժամերին։ Հիշեցնենք, որ նրա որդին՝ Ռոլանդը, 2017 թվականին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածու էր, սակայն մարզից պատգամավոր դարձավ Նաիրի Սահակյանը՝ նախկին մարզպետի եղբայրը։ Մինչեւ թեկնածությունն առաջադրելը դատախազությունում աշխատող Ռոլանդին, անցած ընտրություններից հետո, ինչպես գրվեց մամուլում, աշխատանքի են տեղավորել ՊԵԿ-ում։