«Հրապարակ»․ՀՀԿ-ականը տաքսիներով է քարոզարշավ անում, ՔՊ-ականը՝ համայնքապետերի վրա «պլան» դնում

«Հրապարակ»․ՀՀԿ-ականը տաքսիներով է քարոզարշավ անում, ՔՊ-ականը՝ համայնքապետերի վրա «պլան» դնում

Երեկ Արագածոտնի մարզից տեղեկություն ստացանք, որ «երեւանցի» մարզպետը՝ Դավիթ Գեւորգյանը, համայնքապետերի վրա «պլան» է դրել՝ ԱԺ ընտրություններին «Իմ քայլի» համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել էին 2017-ին ՀՀԿ-ի համար։ Այս տարածքում քարոզարշավ է իրականացնում նաեւ ՀՀԿ-ական նախկին մարզպետ, ռեյտինգային թեկնածու Սարգիս Սահակյանը։

Նա ու իր թիմը տաքսիներով են շրջում, վախենում են տհաճ միջադեպերի մեջ ընկնել, համայնքներում գաղտնի հավաքներ են կազմակերպում՝ իր նախկին ենթակաների աջակցությամբ։ Սահակյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին․ «Ձեզ մեկնաբանություն չունեմ»։ Մարզի երբեմնի տիրակալ Աղվան Հովսեփյանը, ասացին, ձեռքերը լվացել է՝ չի աջակցում նույնիսկ իր ընկերներին։