«Հրապարակ»․ Փաշինյանին կարելի է միայն ցավակցել

«Հրապարակ»․ Փաշինյանին կարելի է միայն ցավակցել

Նիկոլ Փաշինյանին կարելի է միայն ցավակցել՝ թիմակիցներն ինչ-որ սխալ հայտարարություններ են անում, իսկ ինքը սկսում է սրբագրել ու ներողություն խնդրել դրանց համար, երբեմն էլ այնքան դժվար է սրբագրելը, որ նյարդային է արձագանքում իր թիմին ուղղված քննադատությանը։

Նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարությունը՝ հեղափոխությունն Արցախյան պատերազմից ավելի կարեւոր լինելու մասին, շատ քննադատվեց, հատկապես ղարաբաղյան պատերազմի մասնակիցների, գեներալների կողմից, ինչին Փաշինյանը երեկ արձագանքել է սպառնալիքներով․ «Ես գալու եմ ձեր հետեւից ու վզներիցդ բռնած՝ դուրս եմ շպրտելու ձեզ կաբինետներից», «Բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա», «Դուք էս երկրի փողոցներով չպետք ա քայլեք, ձեր տեղը բանտերում ա, եւ դուք հայտնվելու եք բանտերում», «Ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել» եւ այլն։