Գերմանիայի կանցլերը փակագծեր է բացել

Գերմանիայի կանցլերը փակագծեր է բացել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե մոտավորապես երբ Ուկրաինան կկարողանա անդամակցել Եվրոպական Միությանը։ Կիեւ այցելության ժամանակ, ինչպես հայտնում է DW-ն, Գերմանիայի կանցլերը առաջին անգամ Ուկրաինայի՝ համաեվրոպական կառույցի անդամակցության մասին խոսելիս, մոտավոր ժամկետների մասին է ակնարկել։

Ըստ այդմ, Ուկրաինան կկարողանա անդամակցել ԵՄ-ին մոտ 5-6 տարուց։ Հենց դա այն մոտավոր ժամանակն է, որ Ուկրաինան կկարողանա դառնալ լիարժեք եվրոպական պետություն։ Սա Կիեւում բավական դրական է ընկալվել, քանի որ մինչ այդ անդամակցության ժամկետների մասին եվրոպական առաջնորդները սովորաբար խուսափում էին արտահայտվել։