Թող չթվա, որ մեր երկրում խոլերա և տիֆ աղբի պատճառով չի կարող սկսվել․ փորձագետ 

Թող չթվա, որ մեր երկրում խոլերա և տիֆ աղբի պատճառով չի կարող սկսվել․ փորձագետ 

Քաղաքապետարանները  և այլ լիազոր մարմիններն անփութություն են դրսևորում, ինչի արդյունքում մեր երկիրը կանգնած է համաճարաբանական բռնկման շեմին։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ հայտարարելով․«Չեմ ուզում շատը որակումներ տալ, բայց արդեն համաճարակաբանական տեսակետից աղետալի իրավիճակում է։ Մենակ մայրաքաղաքում չէ աղբը, մարզերում մի ահավոր վիճակ է։ Վերջերս Մասիսի աղբանոցից նկարները գցել էին համացանց, շները, մոծակները։ Գիտեք․․․ այն, ինչ կատարվում է ,ես կհականայի, եթե ինչ-որ կոլափս լիներ քաղաքապետարանների ծառայաություններում, բայց սա այլ ձև չեմ կարողանում որակել, քան հանցավոր անգործություն․․․ մեզ մոտ այսօր նույնիսկ քաղաքի կենտրոնների աղբամանները լեփ-լեցուն են»։

Փորձագետի խոսքով՝ աղբը գրավում է  կենդանիներին, մոծակներին, առնետներին։ Սրանք բոլոր պոտենցիալ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կրողներ են։
«Սկսած լեյշմանիոզից, էլ չեմ ուզում ուզում ասել, որ  խոլերա, տիֆ և այլն,նման հիվանդությունների բռնկվում են զարգացող երկրներում։ Բայց թող ձեզ չթվա, որ մեզ մոտ էլ չի կարող բռնկվել, մանավանդ այս շոգ եղանակին, քանի որ այդ հիվանդությունների հարուցիչները մեր երկրում առկա են»,-հայտարարեց փորձագետը։

Նա ավելացնում է՝ անպայման չէ, որ մի հիվանդություն բռնկվի, հետո ժողովդրին սկսել կոչ անել չմատնվել խուժապի,պահպանել հիգիենայի կանոնները և այլն։ Ինչ նման դեպքերում կարող են ասել։

Նա նշում է, որ ամեն անգամ, երբ որևէ լոկալ «աղբավայրի» նկար է հրապարակվում, անմիջապես քաղաքապետարանից արձագանքում են․« Ընկերներ ,ոչ թե պետք է հրապարակեն, նոր գնաք մաքրեք, դա պետք է պարզապես չլինի»։

Միձազգային փորձագետը նաև ասում է, որ այն, ինչ տեղի է ունենում, մի շարք առողջապահական օրենքների խախտում է «Բնակչության համաճարաբանական բարեկեցության մասին», 2010 թվականի Առողջապահության նախարարի՝ Բակային տարածքներում սանիտարական իրավիճակի կազմակերպման  կարգի․ «Սննդի անվտանգության» և այլն։ Հարցնում է՝ ինչ-որ մեկը սրա համար պատասխանատվություն պե՞տք է կրի, թե ոչ։