Հրանտ Բագրատյանի հորեղբոր թոռանը դանակահարել են 

Հրանտ Բագրատյանի հորեղբոր թոռանը դանակահարել են 

Երեկ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում դանակահարության դեպք է գրանցվել՝ անչափահասների մասնակցությամբ։ 

«Հրապարակ»-ին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել, մասնավորապես՝ 16-ամյա Ա․-ն դանակի 2 հարված է հասցրել 17-ամյա համագյուղացի Վ․-ին, դանակահարությունը հետևել է «ռազբորկային»։ 

Դանակահարվածին համագյուղացիները անմիջապես տեղափոխել են Եղվարդի հիվանդանոց, որից հետո էլ՝ Հանրապետական հիվանդանոց։ Նրա կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տուժողը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հորեղբոր թոռն է։