ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս պահին նիստ է անցկացնում մեր երկրի համար «ռազմավարական նշանակության խիստ կարևոր օրակարգով»` պետք է դրական եզրակացություն տան Հայաստան-Կատար բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությանը:
Միայն սա է այսօրվա նիստում, մեկ էլ ինչ-որ զեկույցի քննարկում:
Ահա այսպիսի` գրեթե երկիրը փրկող, «Շուշին հետ բերող» օրակարգով է այսօր նիստ հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Եվ այս «հույժ կարևոր» օրակարգով նիստին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: