Հասարակություն

Հարցեր Փաշինյանին

Հարցեր Փաշինյանին

Բլոգեր Արթուր Չախոյանը սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ, որում անդրադարձել է Գայի պողոտայում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին։

Հրապարակմանը կից նա նշել է, որ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ճանապարհի նոր ասֆալտի շերտի հաստությունը պետք է կազմեր 5 սանտիմետր, մինչդեռ իր դիտարկմամբ՝ քանդված հատվածներում այն տատանվում է 1-ից 4 սանտիմետրի սահմաններում։

Չախոյանը այս կապակցությամբ հարցադրում է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե որտեղ է փաստաթղթերով նախատեսված 5 սանտիմետրանոց ասֆալտի շերտը։ Նա նաև քննադատել է աշխատանքների որակը՝ նշելով, որ կարևոր է ոչ միայն փաստաթղթերում պատշաճ ձևակերպումների առկայությունը, այլև իրականում կատարված աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։

Բլոգերը հավելել է, որ նոր փռված ասֆալտի որոշ հատվածներ արդեն վնասվել և քանդվել են, ինչը, նրա կարծիքով, լրացուցիչ հարցեր է առաջացնում կատարված աշխատանքների որակի վերաբերյալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image