Գյումրեցիները միանում են Երևանում իրականացվող ջահերով երթին

Գյումրիում ևս մեկնարկել է ջահերով երթ, գյումրեցիները միանում և սատարում են մայրաքաղաքի երթի մասնակիցներին։ Երթի մասնակիցների թիվը գնալով շատանում է։ Նշենք, որ ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։
Հանրապետության հրապարակում միջոցառման մեկնարկից հետո երթը կշարժվի Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպված ավանդական Ջահերով երթին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ