Էկոնոմիկայի նախարարությունից խնդրել են ճանապարհ չփակել, խաղողագորները կսպասեն մինչև վաղը ժամը 10։00-ը

Էկոնոմիկայի նախարարությունից խնդրել են ճանապարհ չփակել, խաղողագորները կսպասեն մինչև վաղը ժամը 10։00-ը

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Արարատի մարզի մի շարք բնակիչներ նորից փողոց էին դուրս եկել ու հերթական բողոքի ակցիան էին իրականացնում, փակվել էր Երևան-Երասխ ավտոճանապարհը ։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ խնդիրը նորից կապված է խաղողի մթերման հետ։ 

Ճանապարհը մի քանի ժամ փակ պահելուց հետո, այնուամենայնիվ, ոստիկանության ներկայացուցիչների հետ երկար բանակցություններից հետո խաղողագործները բացել էին ճանապարհը, բայց պայման դրել՝ այսօր պետք է ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Տեղեկացանք, որ այսօր Արարատի մարզպետարանում կողմերի միջև հանդիպում է տեղի ունեցել, մասնակցել են խաղողագործները, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ու մարզպետարանի համապատասխան հարցով աշխատակիցները։

Բնակիչները փոխանցեցին, որ քննարկման ընթացքում կրկին էկոնոմիկայի նախարարությունից նորից ժամանակ են խնդրել, խոստացել, որ վաղն արդեն այս հարցով հստակություններ կլինին, միայն թե խնդրել են նորից ճանապարհ չփակել։