Երեւանի նախկին փոխքաղաքապետը վկայի կարգավիճակով հարցաքննվել է

Երեւանի նախկին փոխքաղաքապետը վկայի կարգավիճակով հարցաքննվել է

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հարցաքննվել է «Փարքինգ սիթի սերվիս»-ի քրեական գործի շրջանականում։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին գլխավոր դատախազությունից։

Մենք տեղեկացանք, որ Նիկոյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Վ․Նիկոյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։

Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ գրել էինք Նիկոյանի հնարավոր հարցաքննության մասին, քանի որ նրա կուրացիայի տակ են եղել այդ գործընթացները։ 

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին։ Բացի այդ, պարզվել էր, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, «2017-2018թթ. և 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընկերության աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկման արդյունքում վերջիններիս աշխատավարձերի հավելագրումներ կատարելու, տրանսպորտային միջոցներն առանց վերանորոգելու այդ նպատակով գումարներ դուրս գրելու և փաստացի չշահագործվող ավտոմեքենաներին հատկացված վառելիքի համար գումարներ փոխանցելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր 20 մլն 714 հազար 515 ՀՀ դրամ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր․ 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»: