Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ

Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը։ Նիստի սկզբում պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց,որ հաստատված օրակարգային հարցերը կքննարկեն ավելի ուշ, մինչ այդ խորհրդարանը հայտարարության նախագիծ է պատրաստում։

«Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղի տալ և նաև մեր համաքաղաքացիներին եմ դիմում՝ խուճապի չմատնվել: Ժամը 11:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով և կներկայացնի իրավիճակը այդ պահի դրությամբ»,- նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image