Հասարակություն

Արտակարգ պատահար Վարդենիսի զորամասում

Արտակարգ պատահար Վարդենիսի զորամասում

Որոշ տեղեկություններով՝ Վարդենիսի զորամասի զինծառայող է հայտնվել ձնահոսքի տակ, հերթապահություն իրականացնող զինվորին փնտրում են վաղ առավոտից եւ միակ վարկածը ձնահոսքի տակ հայտնվելն է:

Զինվորի ողջ կամ մահացած լինելու մասին տեղեկություններ առայժմ չկան, մեզ ասացին, որ տեխնիկա է աշխատում տեղում, որոնողական աշխատանքներ են ընթանում։

Հ.Գ․ Մեր հրապարակումից ժամեր անց ՊՆ-ից պաշտոնապես հայտնեցին, որ «հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»: Խոսքը նույն զորամասի անհետացած զինվորի մասին է, որին, փաստորեն, հրազենային վնասվածքով մահացած են գտել: Ըստ ամենայնի՝ զորամասի ծառայողները տեղյակ չեն եղել դեպքի մանրամասներին եւ մեզ հայտնել էին իրենց վարկածը, որ զինվորը գուցե ձյան տակ է մնացել

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image