Չաղ Ռուստամը ծեծկռտուք է արել Երևանի կենտրոնում

Չաղ Ռուստամը ծեծկռտուք է արել Երևանի կենտրոնում

Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել քրեական աշխարհում հայտնի Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի, և ոմն Արթուրի միջև, ով առավել հայտնի է Ֆազ կեղծանունով։
Ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, որից հետո Ֆազը դիմել է փախուստի, իսկ Չաղ Ռուստամը ավելի ուշ ներկայացել ոստիկանություն։

Հիշեցնենք, որ Չաղ Ռուստամի անունը կապվում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, ով առավել հայտնի է շիշ բռնող անունով։