Պատերազմից հետո պարզվեց, որ «խեղճուկրակ» խորհրդական էր, փոխեց պլանները

Պատերազմից հետո պարզվեց, որ «խեղճուկրակ» խորհրդական էր, փոխեց պլանները

Արցախի ԱԺ  «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քարանում եմ, սառում, թուլանում, երբ նայում եմ շուրջբոլորս... Օրը սկսում եմ դպրոցից...Միակ սփոփանքը երեխաներին տեսնելն ու նրանց համար ուրիշների չարածը լրացնելն է... այստեղ մեծերից մի մասը նույն թատրոնն է խաղում՝ «ամեն բան նույնն է, իրենք ամեն բան ճիշտ էին անում, չհասկացան ինչու այսպես եղավ»...մի մասը փորձում է հարմարվել, բայց «իրենցից կախված ոչինչ չկա»...գալիս եմ ԱԺ, վազելով հասնում աշխատասենյակ, որ չտեսնեմ անտարբեր, գոհ, իրենց «կարևորությունն ու անփոխարինելիությունը» դեմքներին անգործունակներին...հետո երկար շրջում եմ հոգսից կքված քաղաքիս փողոցներում, որտեղ մարդիկ ստվեր են դարձել...ուղեղումս անընդհատ Փաշինյան Նիկոլի բառերն են «բովանդակային տարբերություն չկար, թե պատերազմը երբ կկանգներ»... Նիկոլ դու անբովանդակ ես, հակառակ դեպքում կհասկանայիր, որ Արմանի ու հազարավոր զինվորների կյանքը հենց ինքը բովանդակությունն էր, Շուշին, Հադրութը, Շահումյանն ու Քաշաթաղը բովանդակություն էր... Հ.Գ. մի միտք էլ անդադար հանգիստ չի տալիս...պատերազմից օրեր առաջ Բաբայան Սամվելն ի լուր աշխարհի հայտարարեց, որ նախագահի լիազորությունների մի մասն իրեն են տրված...պատերազմից հետո պարզվեց, որ «խեղճուկրակ» խորհրդական էր ու...փոխեց պլանները...»։