Ալիևը պնդում է, որ օկուպացված Արցախում «զրոյից 9 քաղաք և 8 գյուղ կկառուցի»

Ալիևը պնդում է, որ օկուպացված Արցախում «զրոյից 9 քաղաք և 8 գյուղ կկառուցի»

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում «զրոյից կառուցում է» 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։ Այս մասին Բաքվում կայացած Կենտրանական Ասիայի պետությունների տնտեսություների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, «օկուպացիայից ազատագրված տարածքներում իրենք զրոյից կառուցում են նոր քաղաքներ և գյուղեր»․ «Սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ: «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց «պապենական հողերը» (չակերտները՝ Հրապարակ-ի)»:

Ալիևը կրկնել է նախկինում հնչեցված իր խոստումն այն մասին, որ մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանվածներ կվերադառնան իրենց տները։