Արսեն Գրիգորյանը «Drama Queen»-ում հանդես կգա որպես հաղորդավար
«Մեր առաջին համագործակցությունն է կաբարե ժանրում, այն պահից, երբ սկսեցինք փորձերը, պարզ էր, որ առանձնահատուկ բան է ստեղծվում: Անհամբերությամբ սպասում եմ այս աշխույժ, դինամիկ նախագիծը կյանքի կոչելուն»,- ինստագրամի իր էջում գրել է հաղորդավար, դերասան Արսեն Գրիգորյանն ու հրապարակել նոր նախագծից լուսանկարներ:
Նա նշել է, որ սա իր դեբյուտն է կաբարե -շոուում, որտեղ հանդես է գալու որպես հաղորդավար: Շոուի պրեմիերան տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
Կարծիքներ