Մահացած քաղաքացին օրերս ոստիկանների հետ ընդհարվել էր

Մահացած քաղաքացին օրերս ոստիկանների հետ ընդհարվել էր

Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում մահացած տղամարդը Երևանի ավագանու նախկին անդամ, ՀՀԿ-ական, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանն է։

Մեզ պատմեցին, որ Սեդրակյանը երկու օր առաջ` Ֆրանսիայի հրապարակում ընդհարվել է ոստիկանների հետ: Պատմեցին, որ ոստիկանները փորձել են մի կնոջ նկատմամբ բռնություն գործադրել, Արթուր Սեդրակյանը փորձել է պաշտպանել երիտասարդ կնոջն, ինչի հետևանքով վիճաբանության մեջ է մտել նրանց հետ: