«Հրապարակ». Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար

«Հրապարակ». Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար

Ամուլսարի հարցով երեկ հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, էլ ավելի է խորացել «բնապահպան-պատգամավորների» անորոշությունը հանքի շահագործման հարցում։ Նրանց ասվել է, որ չկան բավարար իրավական հիմքեր՝ չեղարկելու հին ՇՄԱԳ-ը եւ նորը անցկացնելու։

Այդ պատճառով էլ շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է ուսումնասիրությունները, փորձելու են հնարավորինս գտնել հիմքեր, իսկ եթե ոչ, ապա ստիպված են լինելու թույլատրել հանքի շահագործումը։ Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդունեց նաեւ «Ջերմուկի ներկայացուցիչներին», ապա՝ «Լիդիանին»։ Մեր տեղեկություններով, ամեն ինչ արվելու է հանքի շահագործումը վերսկսելու համար։