Կողմերը մոտ հինգ ժամ է դեռ բանակցում են

Կողմերը մոտ հինգ ժամ է դեռ բանակցում են

Քիչ առաջ Սյունիքից տեղեկացանք, որ Սեւ լճի տարածք ներխուժելու հետ կապված ադրբեջանցիների հետ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել: Շուրջ հինգ ժամ կողմերը՝ ռուսական խաղաղապարհների միջնորդությամբ Խնձորեսկ համայնքի մոտ բանակցում են հակառակորդի ներկայացուցիչների հետ՝ փորձելով խաղաղ ճանապարհով նրանց զինուժը դուրս մղել Հայաստանի տարածքից: Սակայն դատելով այն փաստից, որ բանակցությունները չավարտված Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին, կարելի է ենթադրել, որ բանակցությունները մեզ համար դրական ընթացք չունեն եւ ՀՀ իշխանությունները ստիպված են դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը:

Հիշեցնենք, որ բանակցությունները սկսվել են 16.30-ին, հայկական կողմից կողմից բանակցում է ԳՇ պետի տեղակալներից մեկը, ըստ ամենայնի՝ Արշակ Կարապետյանը, բանակցություններին մասնակցում են նաև ռուս խաղաղապահների ներկայացուցիչները։