Քրեական գործ ընդդեմ Հյուսիսային համալսարանի աշխատակցի
Հյուսիսային համալսարանի աշխատակցի դեմ, ով ներկայումս ղեկավար պաշտոն է զբաղեցնում, քրեական գործ է հարուցվել։ Գործը հարուցվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից․
«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) հարուցվել է քրեական գործ և ուղարկվել դատախազություն, ՀՀ ՔՕ 34,178 և 34, 38, 312՝ հանցակցության փորձ և խարդախություն»։
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ մեզ տեղեկացրին, որ գործով մեղադրյալներ չկան, և որ նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ