Անտեր քաղաք (լուսանկար)

Անտեր քաղաք (լուսանկար)

 

Մայրաքաղաքի գետնանցումներն իսկական «ֆորտ բոյար» են երեւանցիների համար, հատկապես ուշ գիշերին, երբ չգիտես, թե որ «լյուկը» կընկնես: 

Այս գետնանցումը հենց քաղաքապետարան տանող ճանապարհին է` Փակ շուկային հարակից տարածքում, որտեղ նման նախազգուշացում-գրաֆիտի է հայտնվել, քանի որ մի փոքր անզգուշության դեպքում հնարավոր է ընկնեք փոսը եւ վնասեք ձեր ոտքը կամ ուսը: 

Ի դեպ, օրեր առաջ հենց այս գետնանցումում ընկել ու ձեռքի կոտրվածք է ստացել քաղաքական գործիչներից մեկը: