Երևան-Գյումրի երկաթգիծն այսօր էլ փակ է, արագածավանցիները փակել են նաև Երևան-Արմավիր ավտոնաճանապարհը

Երևան-Գյումրի երկաթգիծն այսօր էլ փակ է, արագածավանցիները փակել են նաև Երևան-Արմավիր ավտոնաճանապարհը

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի հողoգտագործողները գյուղի միջպետական ավտոճանապարհը և Երևան-Գյումրի երկաթգիծը երեկ ողջ գիշեր փակված են պահել, այսօր գումարվել է նաև Երևան-Արմավիր ավտոնաճանապարհը։ 

Ակցիայի մասնակից, արագածավանցի Նարեկ Հովհաննիսյանը ներկայացրեց․ «ամբողջ գիշեր մնացել ենք, հերթապահություն ենք արել»։

Հիշեցնենք, որ հողօգտագործողները  պահանջում են, որ Ջրային կոմիտեի ղեկավարությունը գա՝ միասին ջրի գին որոշեն՝ դժգոհ լինելով ՋՈՄ-ի որոշումից, ըստ որի՝ ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը պետք է  հաշվարկվի ըստ լիտրի, ինչի արդյունքում հեկտարի համար նախկին 10 հազար դրամից և ներկայիս՝ 25 հազար դրամից, լիտրով դառնալու դեպքում սակագինը, ըստ գյուղացիների ու կառավարության հաշվարկների՝ հասնելու է 40-60 հազար դրամի։ Երեկ Նարեկը պատմել էր, Ջրային կոմիետի՝ Եղիկյան ազգանունով պաշտոնյան երեկ իրենց ասել էր՝ ինձ էլ  չանհանգստացնե՛ք։ Ինչից հետո գյուղացիները «ակտիվացել էին ու փակել են երկաթգիծն էլ, փողոցն էլ»։

Հիշեցնենք, որ ըստ արագածավանցիների՝  համահարթեցման քաղաքականությունը սխալ է, քանի որ իրենք, 1250 մետր բարձրության վրա հող մշակելով, չեն կարող այդքան վարձ տալ այն պարագայում, երբ իրենց մոտ ցորենի ռեկորդային բերքը 1800, 1500 է, Արարատյան դաշտում՝ մինչև 9 տոննա։