Հասարակություն

Մարությանի «ԿամԱԶ»-ները մեկը մյուսի ետևից «վարի են գնում»  

Մարությանի «ԿամԱԶ»-ները մեկը մյուսի ետևից «վարի են գնում»  

Քաղաքապետարանի կողմից մեկ անձից գնման կարգով ձեռք բերած «ԿամԱԶ»-ները մեկը մյուսի հետևից, ինչպես ասում են, «վարի են գնում»։ Օրեր առաջ գրել էինք, որ 5 կամազներից մեկը վթարի էր ենթարկվել և վնասվել, այսօր արդեն Դավիթաշեն համայնքում կամազներից մյուսը խրվել է ասՖալտի մեջ, հումորով ասում են՝ մեր քաղաքի ասՖալտի համար դրանք չափից շատ ծանր են։

Նաև տեղեկություն ունենք, որ այժմ այդ հինգ աղբատարից ընդամենը 2-ն են աշխատում։ Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը միանգամից հերքեց, որ ընդամենը 2 հատ է մնացել, իսկ թե քանի՞ հատն է աշխատում, չասաց՝ ասելով, որ այդ հարցերի պատասխանը պետք է լրատվական վարչությունից իմանալ։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աղբատար մեքենան իրականում հայտնվել է դիտահորում։ Նրա խոսքով՝ այժմ բոլոր 5 կամազն էլ աշխատում են։

src=https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/66516112_456424501813912_3073476127411404800_n.jpg?_nc_cat=107&_nc_oc=AQkLAzbZBSOU9ZZ7GJos5-_jaf0oRLCR_HdRsCgxH2BgepqygT2usMqm6bMtiYTXjkQ&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=c80c4d40eb3b1d81c1269f0df79eca6f&oe=5D820F78

src=https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/65881701_1324611594344974_7094887284062814208_n.jpg?_nc_cat=108&_nc_oc=AQl4D4GePBS9vFjPy4Azm-LuM-WosLg_kc0hFDY7hqWJ--ewWO2R7nTzxU8O3YLJnus&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=641392f52fba31e2f1b07150242e8408&oe=5DC5A0C2src=https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/66279067_1526316320836993_4041031804210118656_n.jpg?_nc_cat=107&_nc_oc=AQnlRMeC-zETUj5Ju3M6tQqw1hibSa_hZ7E3pBEJrC0JpJua-z3SYWjLdx2V9K4SuVY&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=9872441db16c6fc922fecea7f5c57996&oe=5DBA6C89

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image