ՔՊ-ական պատգամավորը տուն է ձեռք բերել

ՔՊ-ական պատգամավորը  տուն է ձեռք բերել

Իշխանափոխությունից հետո ՔՊ-ական պատգամավորների ֆինանսական վիճակը գնալով բարելավվում է։ Ծնունդով Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից, պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, անհայտ հանգամանքներում, 2021 թվականին դարձել է հայտնի շինանյութի խանութների ցանցի՝ «Կարգին շինանյութի» շահառու։

Ըստ Ասատրյանի հայտարարագրերում նշված տվյալների, «Նորիկ-70» ՍՊԸ-ի 12 տոկոս բաժնեմասը պատկանում է իրեն։

Հետաքրքրական է, որ Ասատրյանի դրամական միջոցները չեն գերազանցում 5 մլն դրամը։

ՀԳ․ Այս լուրը հրապարակելուց հետո մեզ հետ կապ հաստատեցին «Նորիկ 70» ՍՊԸ-ից և ասացին, որ հայտարարագրում առկա ինֆորմացիան սխալ է հասկացվել։ Մենք կապվեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետո, որտեղից պարզաբանեցին, որ փոխառության բաժնում նշված տեղեկատվությունը վերաբերում է հիփոթեքով տուն ձեռք բերելուն, այսինքն՝ ԱԺ պատգամավորը ոչ թե բաժնեմաս է ձեռք բերել «Նորիկ ՍՊԸ»-ից, այլ կանխավճար է մուծել բնակարանի համար՝ 12 տոկոս տոկոսադրույթով, նաև պատգամավորը 27 միլիոն 350 հազար դրամ վարկ է վերցրել Ամերիա բանկից, հավանաբար՝ այս կանխավճարի համար: Անճշտությունն առաջացել է հայտարարագրի ձեւակերպումների անորոշությունից։