«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության  հայտարարությունը՝ ՏԻՄ-ի մասին

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության  հայտարարությունը՝ ՏԻՄ-ի մասին

Վերլուծելով հունիսի  9-ին 23 համայնքներում  անցկացված տեղական  ինքնակառավարման ընտրությունները՝ արձանագրվեց ընտրական գործընթացում հետընթաց դեկտեմբերի  9-ի ԱԺ  արտահերթ ընտրությունների համեմատ, մասնավորապես՝ հին «ընտրական» մշակույթի տարրերի վերստին կիրառումը, որին չարձագանքեցին պատկան մարմինները, իսկ դրա հետևանքն է  նաև  համայնքներում հիմնականում  գործող ղեկավարների  վերընտրվելը, որոնք տարիներ շարունակ ծառայել ու սպասարկել են նախկին հանցավոր քրեաօլիգարխիկ ռեժիմին։ 

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև 5-րդ շարասյան անթաքույց ագրեսիվ,  սադրիչ գործողությունները և ոստիկանության վերջին օրերին հին գործելաոճի մեջ մտնելը,

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մտահոգություն է արտահայտում ժողովրդավարության նահանջի համար և դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հեղափոխության աջակից ուժերին՝ սթափվել և կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն