«Հրապարակ». ՍԴ երկու դատավոր կընտրեն

«Հրապարակ». ՍԴ երկու դատավոր կընտրեն

Այսօր Ազգային ժողովի խորհուրդը նիստ կհրավիրի՝ հաստատելով սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք աշնանային նստաշրջանի օրակարգը։

Այն բավականին հագեցած է լինելու․ օրենսդրական 3 տասնյակից ավելի նախաձեռնություններից բացի, խորհրդարանը Սահմանադրական դատարանի երկու դատավոր պետք է ընտրի․ կառավարության ներկայացրած թեկնածու Սեդա Սաֆարյանին՝ Ստյոպա Սաֆարյանի քրոջը, եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած թեկնածու Հովակիմ Հովակիմյանին։

Վերջինը 2011-2018 թթ․ ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է եղել, 2018-ից՝ նախագահականի: