14 մարդ է զոհվել շենքի փլուզման հետեւանքով

14 մարդ է զոհվել շենքի փլուզման հետեւանքով

Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղի ունեցած շենքի փլուզման հետեւանքով զոհվել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է NDTV-ն, հավելելով, որ շենքն արդեն 100 տարեկան էր։ Ըստ հաղորդման, երկու երեխայի հնարավոր է եղել փրկել։ Դեպքը տեղի է ունեցել Դոնգրի թաղամասում, որտեղ հիմնականում հնամենի խարխուլ տներ են։ Փլուզման պատճառը եղել են մուսսոնային տեղատարափ անձրեւները։

.