«Հրապարակ». Շիրակում ՔՊ-ն ակտիվանում է

«Հրապարակ». Շիրակում ՔՊ-ն ակտիվանում է

Նախօրեին Գյումրիից Երեւան գալուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ ընդունել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին եւ մի քանի ժամանոց զրույց է ունեցել, որի բովանդակության մասին առայժմ ինֆորմացիա չունենք։ ՔՊ-ականների համոզմամբ, Փաշինյանը Մկրտչյանի հետ քննարկել է Գյումրու հետ կապված իրենց պլանները։ Բնական է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիայի խզումից հետո ՔՊ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկելու եւ փորձելու է մարզում իշխանությունների կշիռը հնարավորինս մեծացնել։

Նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է, իսկ վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ նրան դիտարկում են Շիրակի մարզպետի պաշտոնում, եւ այս քայլը նույնպես տեղավորվում է առաջիկա ընտրությունների ու Շիրակի մարզում ՔՊ-ի էլեկտորատն ընդլայնելու մտադրությունների շրջանակում, մանավանդ` Երեւանի ընտրություններում պարտությունից հետո իշխանությունը որոշել է շեշտը դնել Շիրակի մարզի եւ առհասարակ` մարզերի վրա, որ ընդդիմադիր Երեւանին հակակշռի նիկոլական մարզերով։