Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը Արարատյան մաքսատան պետն է

Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը Արարատյան մաքսատան պետն է

Այսօր անսպասելիորեն հրաժարական տված Դավիթ Անանյանի հեռանալու պատճառն արդեն հայտնի է մեզ։ Մեր տեղեկություններով, նախօրեին Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ մարդիկ էին խռնված, հարուցել են վարչապետի զայրույթը եւ նա պահանջել է ՊԵԿ նախագահից՝ աշխատանքից անհապաղ ազատել այդ մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին։ Սակայն Անանյանը հրաժարվել է կատարել վարչապետի պահանջը, դա հիմնավորելով նրանով, որ Մարտիրոսյանը երկարամյա մասնագետ է, իր գործի պրոֆեսիոնալը եւ ՊԵԿ նախագահը անարդար ու անիմաստ է համարել մարդկանց կուտակումների համար մաքսային գործի մասնագետին աշխատանքից ազատելը։

Ըստ ամենայնի, վարչապետը հերթական անգամ պնդել է իրենը եւ ամեն ինչ ավարտվել է Դավիթ Անանյանի հրաժարականով։ Չի բացառվում նաեւ, որ Փաշինյանը Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու մեկ այլ պատճառ էլ է ունեցել՝ վերջինս աշխատել է Բաբկեն Ղազարյանի հետ՝ ավտոմաքսատանը, իսկ Ղազարյանը Արթուր Վանեցյանի ընկերներից է եւ չի բացառվում, որ դա էլ է դեր խաղացել։