Քաղաքական հետապնդումներն էլ իրենց տրամաբանությունն են ունենում՝ գոնե նրա համար, որ մարդիկ հասկանան, թե իշխանությունը ում եւ ինչի համար է թիրախավորում, որ խուսափեն կոնկրետ արարքներից։ Սակայն մեզանում, ինչպես ամեն ինչ, քաղաքական հետապնդումներն էլ են քաոսային ու անտրամաբանական։ Ասենք, եթե հայտարարում ես, որ ցուցարարներին ձերբակալում ես «ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելու համար», պետք է մնաս այդ տրամաբանության մեջ եւ ձերբակալես բացառապես հանրահավաքները նախաձեռնողներին։ Եվ ամենակարեւորը՝ պետք է կարողանաս ցույց տալ, թե որն է այն «ծանր հետեւանքը», որն առաջացրել է այդ հանրահավաքը, որովհետեւ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը հատուկ շեշտում է «ծանր հետեւանքներ» առաջացնելու հանգամանքը։ Բայց սա էլ մի կողմ․ պետք է բացատրես, թե ինչու ես Գագիկ Ծառուկյանի թիկնապահին կամ հայտնի պրոդյուսերին բռնում։ Ստացվում է, որ բռնում են այն անորոշ տրամաբանության շրջանակներում՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանին, ով քննադատական ելույթ է ունենում, ով կարող է բռնվածներին փոխարինել, առաջիկայում կազմակերպել բողոքի ակցիաներ, պահանջել նրա հրաժարականը, բոլորը պետք է հայտնվեն բանտերում։ Փաշինյանական ռեժիմը նախ արյան ծով սարքեց Արցախը, հիմա էլ որոշել է «արյան մեջ» խեղդել Հայաստանում հասունացող դժգոհությունները եւ այսօր յուրաքանչյուր ոք մեզանում պոտենցիալ քաղբանտարկյալ է՝ բանտում հայտնվելու, եւ հետապնդվելու հեռանկարով։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ իշխանությունը տենդագին ուժեղացնում է իր թիկնազորը, անվտանգության տարբեր միջոցառումներ է ձեռնարկում, պարզ կդառնա, որ մենք թեւակոխում ենք հանրային կարծիքն ու ցասումը խեղդելու, բռնությունների, հետապնդումների եւ հանրային պառակտումը խորացնելու փուլ։
Հասարակություն
Ամենաընթերցված
Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսար...
Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը («QS World University Rankings...
Նա տիրապետում է իրական պատկերին, դրա համար էլ այսք...
Ցանկացած իրավիճակում՝ անձնական կյանքում, աշխատանքում, քաղաքականության մեջ, պատերազմում և այլն հաղթան...
«Ամիրյանը Բաքվում գնդակահարված 26 կոմիսարներից էր»...
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Պապ թագավորի հետ է փորձում նույնացվել, իսկ Ամիրյան փողոցը թագավորի ան...
10 օր պեռաշկի կերանք, հիմա կարելի է շերեփով սեւ իկ...
Փաշինյանն ամբողջ ռեպրեսիվ ապարատին ֆաս հրաման է տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրա ընտանիքի եւ ն...
×
❮
❯