Հունվարի 15-ին մեր կայքում հրապարակված «Վալերի Օսիպյանի գլխին մութ ամպեր են կուտակվում» եւ «Օսիպյանի մտերիմները զանգում, սպառնում են լրագրողներին» հրապարակումների կապակցությամբ ստացել ենք Ստեփան Պարգեւի Ամիրյանի պատասխանը, որտեղ վերջինս անդրադարձել է մեր հրապարակմանը․
Այսպես․ «Ես Վալերի Օսիպյանի «ընտանիքի վարորդը» երբևիցե չեմ եղել, դա իրականությանը չի համապատասխանում: Ես Վալերի Օսիպյանին ք. Մոսկվա երբևիցե չեմ ուղեկցել, դա իրականությանը չի համապատասխանում:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանցավոր աշխարհի դեմ պայքարող անձ է և առանց որևիցէ ապացույցի նրան հանցավոր աշխարհի հետ կապելը զրպարտություն է, առավելևս իրականությանը չի համապատասխանում ինձ նրա կապավոր կարգելը` գողական աշխարհի հետ:
Իրականությունը այն է, որ դեռևս 1990 թվականից Վալերի Օսիպյանի հետ ընկերություն ենք անում ընտանիքներով:
Իմ դատվածության վերաբերյալ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ես կրել եմ իմ պատիժը և որպես օրինակելի վարքագիծ դրսևորած դատապարտյալ պատիժը կրելուց սահմանված ընթացակարգով վաղաժամկետ ազատվել եմ, վերադարձել եմ քաղաքացիական հասարակություն և ապրում եմ իմ առօրյա կյանքով»: