Դավիթ Սանասարյանն ու մի խումբ անձինք, որոնց մեջ կան «Ժառանգություն» կուսակցության երբեմնի անդամներ, ինչպիսն ինքն է, «Ինքնիշխան Հայաստան» անունով նախաձեռնությամբ են հանդես եկել, որը նպատակ ունի վերածվել կուսակցության: Ապրիլի 23-ին տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը:
Սանասարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունն ընդդիմադիր է լինելու այս իշխանություններին, իրենք էլ չեն կիսում Փաշինյանի վարած քաղաքականությունը, և նպատակ ունեն մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին:
Հարցրինք նաև` Թուրքիան մեզ թշնամի՞ պետություն է, Սանասարյանն ասաց` միանշանակ թշնամի է, և Թուրքիան պիտի առերեսվի պատմության իր սև Էջերի հետ, բայց և մենք պետք է երկխոսենք Թուրքիայի հետ:
Մանրամասն` տեսանյութում