«Հրապարակ».Հիմա ռուսամե՞տ եք, թե՞ ռուսաֆոբ

«Հրապարակ».Հիմա ռուսամե՞տ եք, թե՞ ռուսաֆոբ

Միջազգային կառույցների, ԵԽԽՎ-ի հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մեր զրուցակիցը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակութան ղեկավարի պահվածքը քննադատեց՝ ասելով․ «Ռուբեն Ռուբինյանը չի տիրապետում ընդհանուր իրավիճակին, Ռուսաստանի լիազորությունների քննարկումների խոհանոցից տեղյակ չէ, տպավորություն է ունեցել, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ԵԽԽՎ-ում ռուսներին դեմ կքվեարկեն, արդյունքում կիքս է տվել։

Նիստին մասնակցող իշխող կուսակցության ներկայացուցիչները քվեարկության արդյունքներից անակնկալի են եկել, եւ Ռուբինյանը չի կողմնորոշվել հենց այդ պահին՝ տեղում ուղղի՞ «տեխնիկական սխալը», թե՞ ոչ։ ՀՀ ԱԳՆ-ից հրահանգվել է «զադնի» դնել, ինչն էլ հաջորդն օրն արել է։ Ի դեպ, վերջին համագումարից հետո ՔՊ-ն սկսել է եվրոպական ընտանիքում իր տեղը փնտրելու գործընթաց․ ցանկանում է եվրոպական ամենահայտնի կուսակցության` ԵԺԿ անդամ դառնալ, իսկ Ռուբեն Ռուբինյանն ամենեւին էլ երկրորդական մարդ չէ իշխող կուսակցությունում՝ վարչության փոխնախագահ է։ Մի բան էլ․ Ռուսաստանի վերադարձին առնչվող ԵԽԽՎ քվեարկության առումով եվրոպական կուսակցությունները որոշումներ չեն կայացրել՝ ազատ են թողել քվեարկությունը, եւ այն ընթացել է ըստ երկրների կողմնորոշումների` ռուսաֆոբ եւ ռուսամետ»:

Ռուսաստանը Կոպիրկինի դեպքը, այս քվեարկությունն ինչպե՞ս կգնահատի։ «Ռուսաստանը վերջին շրջանում փափուկ քաղաքականություն վարելու կողմնակից է՝ ակնհայտ քայլեր չի անի։ Պետք է պարզապես հետեւել Լարսում, հոսանքի, գազի գնի շուրջ ընթացող գործընթացներին, ինչպես նաեւ ռուսաստանյան ներդրումների իսպառ բացակայությանը Հայաստանում»: