ԱԳՆ-ում՝ մե քեֆ, մե ուրախություն

ԱԳՆ-ում՝ մե քեֆ, մե ուրախություն

ԱԳՆ-ում ցնծություն է՝ մոտենում է Դիվանագետի տոնը, ասում են՝ այս տարի դիվանագիտական աստիճաններ են շռայլելու, ոմանց՝ ժամկետից շուտ, ոմանց՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի։ Մեր տեղեկություններով՝ կոչումներ են տրվելու Ղազախստանում, Լեհաստանում, Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Գագիկ Ղալաչյանին, Սամվել Մկրտչյանին, Ձյունիկ Աղաջանյանին, մեծ թվով դեսպանորդների ու առաջին քարտուղարների։ Սպասվում է նաեւ ճոխ ուտուշ-խմուշ։

Դիվանագետի օրը Հայաստանում նշվում է մարտի 2-ին։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ այսօր միջոցառում չի լինելու, օրը շաբաթ է՝ ոչ աշխատանքային։ Ինչ վերաբերում է բարձրագույն դիվանագիտական կոչումներին, ապա Աննա Նաղդալյանն ասում է, որ դրանք շնորհվում են ՀՀ նախագահի հրամանագրերով։

Այնուամենայնիվ, ցանկը ԱԳՆ-ն է ներկայացնում։ Այս հարցին խոսնակը խոստացավ պատասխանել գրավոր, սակայն մինչեւ աշխատանքային օրվա ավարտը պատասխան չստացանք։  Մեր հարցման մեջ հետաքրքրվել էինք, թե ինչ սկզբունքներ են հաշվի առնվում դիվանագետներին կոչումներ շնորհելիս։