Այս օրերին առողջապահության նախարարությունում 2019-ի պետպատվերի պայմանագրերն են կնքում։ Հետաքրքիր է, թե Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնությունը»։ Շատ ուշագրավ տվյալներ հայտնաբերեցինք ԱՆ կայքում։ Ամենամեծ պատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է նախկին իշխանությունների սիրելի օլիգարխին՝ Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։ Կրճատվել է «Նորք-Մարաշ» սրտաբանականի պետպատվերը՝ 1 միլիարդ 46 միլիոնից դառնալով 941 միլիոն։ Բայց ամենաուշագրավն Արսեն Թորոսյանի կողմից «սեփական ծառը ջրելու» մղումն է՝ նա կրկնապատկել է իր «Միբս» ՍՊԸ-ին տրվող պետական ֆինանսավորումը, որն ընդամենը ՄՌՏ ծառայություններ է մատուցում․ եթե 2018-ին այն կազմել է ընդամենը 25 միլիոն դրամ, ապա 2019-ին 57 միլիոն 37 հազար կստանա։ Ի դեպ, նույնն արեց ժամանակին նաեւ Լեւոն Ալթունյանը՝ իր «Վարդանանց» կլինիկայի պետպատվերն ավելացնելով։ Մեզ հետ զրույցում «Աստղիկի» մասին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանն ասաց, որ թվերը չի հիշում, պետք է նայել, թե որ ծրագրերով է աճել․ «Մենք նոր ուռուցքաբանական վիրահատությունների ծրագիր ենք սկսել, «Աստղիկն» իրականացնում է հեմոդիալիզի ծառայություններ, ծննդօգնություններ»։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ես ամբողջովին քոնն եմ. Իվետա Մուկուչյանն արձակուրդ...
Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել իր նոր` «WHO AM I» ալբոմի «O...
ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահան...
«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակ...
«Հրապարակ». ՔՊ-ականներն ուզում են հակասահմանադրակա...
Խորհրդարանական ընտրությունների արդյունքների թանաքը դեռ չչորացած՝ սահմանադրական մեծամասնություն չստաց...
Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՜ հայ...
×
❮
❯