Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի․ Ն․ Փաշինյան

Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի․ Ն․ Փաշինյան

Ազգային պատկերասրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Օպերային թատրոնի կոլեկտիվի կողմից իրեն ուղղված նամակին, որտեղ ներկայացված է թատրոնի հակափաստարկները Կ․ Օրբելյանի՝ տնօրենի եւ գեղ․ղեկավարի պաշտոնում նշանակվելու, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի առնչությամբ։   

Վարչապետն ասաց, որ թատրոնի պարզաբանումները ուղարկել է արդարադատության նախարարություն՝ իրավական փորձաքննության․ «Արդարատության նախարարությունը մշակույթի նախարարության փաստարկների մի մասը ընդունել է, մի մասը չի ընդունել, բայց իրենց զուտ իրավական եզրակացությունն այն է, որ Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի, սա արդարադատության նախարարության եզարակացությունն է։ Հիմնավորումը սա է, որ այն որոշումը, որի հիման վրա Օրբելյանը նշանակվել է այդ պաշտոնում նշանակման պահին ուժի մեջ մտած չի եղել»,-ասաց վարչապետն ու հավելեց, որ առաջիկայում կհանդիպի թատրոնի ներկայացուցիչների հետ եւ կքննարկեն թե ստեղծված իրավիճակից ինչպես են դուրս գալու։