«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու, ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։
Հակակոռուպցիոն կոմիտեից չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։