1800 դոլար, 790 հազար դրամ․ Փաշինյանի դրամական միջոցները՝ 2018-ին

1800 դոլար, 790 հազար դրամ․ Փաշինյանի դրամական միջոցները՝ 2018-ին
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի հարկային տարում ունեցել է 13 միլիոն, 963 հազար 230 դրամի եկամուտ։Ըստ որում, որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 3․426 հազար 615 դրամ, նույնը մեկ այլ տողով՝  (նախ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, ապա վարչապետ) 6 միլիոն, 617 հազար 520 դրամ։

Եվ 3 միլիոն 919 հազար 95 դրամ էլ ստացել է որպես  գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրային նշանից և այլն, ստացված վարձատրություն։ Ըստ ամենայնի, այստեղ խոսքը Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը » գրքի հեղինակային իրավունքներից ստացված վարձատրության մասին է։

Ըստ որում, թե՛ տարվա սկզբում, թե՛ վերջում Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները մնացել են անփոփոփոխ․1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ։